Ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ դրա դադարեցման համար պետք է համաձայնեն փոխադարձ զիջումների գնալ, կարծում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ամուր խաղաղության հասնելու համար երկու կողմերից էլ կպահանջվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումներ», - գրել է նա X սոցիալական ցանցում։


Պատերազմն ավարտելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է լուրջ և իրատեսական գաղափարների լայն փոխանակում։

«Ահա թե ինչու ենք մենք շարունակում մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր գաղափարների ցանկը՝ հիմնվելով հակամարտության երկու կողմերի առաջարկների վրա», - հավելել է Ռուբիոն։

Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակել է ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը լայնորեն քննարկվում է արևմտյան լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից, որոնք տարբեր կարծիքներ են հայտնում դրա իրականացման իրագործելիության և նպատակահարմարության վերաբերյալ։