Նոր հնարավորություններ են բացվում մեր երկրների միջև առևտրատնտեսային հարաբերությունները խորացնելու համար: Այն դինամիկան, որ ունենք, վատ չէ, բայց իրականում պոտենցիալն ավելի մեծ է: Մենք ուղղակի տրանսպորտային սահմանափակումների բերումով չենք կարողացել այդ պոտենցիալն օգտագործել՝ չնայած քաղաքական կամքին, ցանկությանը, հնարավորություններին: Այդ մասին Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա տրանսպորտային նոր հնարավորութւյուններ են բացվում, և կարծում եմ, որ այդ հնարավորությունները պետք է օգտագործել:
Նաև նախագահ Տոկաևի հետ առիթ ունեցանք քննարկելու մեր երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը, և այդտեղ էլ շնորհակալ կլինեմ Ձեր աջակցության համար:
Պետք է ասեմ, նախագահ Տոկաևին էլ այդ մասին ասացի, որ մեր երկրում ավիափոխադրումների հետ կապված հիմա ակտիվ զարգացումներ են տեղի ունենում, բայց շուկան դեռ կայացման փուլում է, և այստեղ շատ լավ կլինի, եթե ղազախական ընկերությունները նախաձեռնություն ցուցաբերեն: Իհարկե, մենք մեր հայաստանյան գործընկերների ուշադրությունն էլ կհրավիրենք այս հնարավորությունների վրա:
Ընդհանուր առմամբ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մշակութային լավ մթնոլորտ է մեր երկրների միջև»,- ասել է Փաշինյանը:


