Հնդկական Tejas կործանիչն ընկել է Դուբայի ավիաշոուի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է հնդիկ հեռուստալրագրող Շիվ Արուրը X սոցցանցում։
«Հնդկական Tejas կործանիչն ընկել է Դուբայի ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ։ Սպասում ենք մանրամասների»,- գրել է NDTV հեռուստաալիքի աշխատակիցը։
Անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություն առայժմ չկա։


