Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը ցավակցել է 99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին։


«Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ էր։ Երջանկություն եմ ունեցել աշխատել եւ հաղորդակցվել նրա հետ։ Մենք հաճախ էինք հանդիպում եւ զրուցում ֆուտբոլի մասին։ Տպավորություն էր, որ միշտ այդպես է եղել եւ կշարունակվի երկար ժամանակ։ Երեկ նրա հետ հեռացավ մի ամբողջ դարաշրջան։ Սա մեծ կորուստ է ֆուտբոլի եւ երկրի համար։

Նիկիտա Սիմոնյանը պրոֆեսիոնալիզմի, իմաստնության եւ մեծահոգության օրինակ էր։ Ցավակցում եմ նրա հարազատներին»,- գրել է Կարպինը տելեգրամյան ալիքում։