ArmStar.am-ի փոխանցմամբ՝ այսօր երգիչ Մարտին Մկրտչյանի ծննդյան օրն է: Այս տարի Մարտինը նոր կարգավիճակով ու նորովի է տոնում իր ծնունդը, արդեն սիրելի տիկնոջ` Հռիփսիմե Հակոբյանի հետ միասին:

«Երեկ գիշեր կինս ինձ համար անակնկալ էր պատրաստել: Նա հրավիրել էր բոլոր մտերիմ ծանոթ-բարեկամներիս: Ես չգիտեի այդ մասին: Շատ լավ ու ջերմ մթնոլորտում մինչև լույս տոնեցինք ծնունդս, որի շարունակությունն էլ այսօր կլինի: Այս տարի ծնունդս առանձնապես մեծ շուքով չեմ տոնում, երևի թե պատճառն այն է, որ կլոր թվի եմ սպասում` 30-ամյակիս: Բայց կարող եմ վստահ ասել, որ մյուս բոլոր ծնունդներիցս սա ամենալավն է, որովհետև կողքիս է իմ սիրելին, իմ Հռիփսիմեն: Ինձ համար ամենաթանկ նվերը նրա պատրաստած անակնկալն էր»:
Դեռ երեկվանից Մարտինը բազում շնորհավորանքներ ու նվերներ է ստացել, որոնցում կարևորում է ջերմությունը:

Մարտինը, ինչպես և բոլոր հոբելյարները ծննդյան օրերին մի տեսակ այլ հայացքով են նայում դեպի անցյալ, տեպի անցած ու ապրած տարիները` չթերագնահատելով ապագան. «Ես իմ Աստծուց շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Իմ ապրած կյանքը միշտ գնահատել եմ 5+: Հիմա իմ կյանքում միայն մի «բաց» կա: Դա երեխայիս բացն է, որն էլ իր ժամանակին կլրանա…»,- ավելացրել է հոբելյարը:

Մարտինն այս տարի ևս իր ծննդյան օրը ներ տեսահոլովակ է ներկայացրել:

«Պատահական» կոչվող երգի հեղինակները Ռիչարդ Մադլենյանն ու Անահիտ Մխիթարյանն են:

Լուսանկարները՝ Մարտին Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից և Kamoblog.tv-ից



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					