Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները լիարժեք տեղեկություններ չունեն Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև կարգավորման նոր ծրագրի շուրջ խորհրդակցությունների բովանդակության մասին, գրում է The Washington Post-ը։

«Խնդիրն այս պահին այն է, որ մենք իսկապես հստակ պատկերացում չունենք, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև»,- հոդվածում Washington Post-ը մեջբերում է եվրոպացի դիվանագետի խոսքերը։ Նրա կարծիքով՝ զգացողություն կա, որ բանակցությունների ներկայիս փուլը պարուրված է գաղտնիությամբ։ «Մենք այս պահին չենք մասնակցում, - հավելել է աղբյուրը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցների ներգրավվածությանը Վաշինգտոնի և Կիևի միջև ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններին։ -Փորձում ենք մասնակցել, բայց ներկա պահին ամերիկացիները որոշակիորեն մերժում են դա»։


Ինչպես նշում է պարբերականը՝ վկայակոչելով վերոնշյալ դիվանագետին, կան մտահոգություններ, որ վերջնական համաձայնությունների կարող են հասնել առանց Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների անմիջական մասնակցության։ Նրանք, ըստ աղբյուրի, ցանկանում են, որ նշված ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունների մոտեցումը լինի «ավելի կառուցվածքային» և եվրոպացի և ամերիկացի ներկայացուցիչների միջև առերես փոխազդեցություն նախատեսի։