Չինաստանի զինված ուժերը նոյեմբերի 26-ին ռազմական գործողություն կանցկացնեն Դեղին ծովում, հայտնում է Չինաստանի ծովային անվտանգության վարչությունը։
Ըստ կայքի՝ միջոցառումը տեղի կունենա Պեկինի ժամանակով ժամը 4:00-ից (երեքշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ին) մինչև ժամը 8:00-ը (Մոսկվայի ժամանակով 3:00-ին): Հրապարակված կոորդինատների համաձայն՝ այն տեղի կունենա Շանդուն թերակղզուց արևելք:
Հայտարարության մեջ նշվում է, որ նշված ժամանակահատվածում նավերի անցումը նշված ջրային տարածքով արգելվում է։


