ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է 3 կամուրջների կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2025/35Ն), հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Մ-6 ավտոճանապարհն Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով կառուցված 2-րդ կամրջին կից նույն թռիչքային կառուցվածքով կամրջի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ

Տ-10-26, /Մ-4/-Խաշթառակ-Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտվող վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն 2 հատ միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջների կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ

Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 34-րդ կմ-ում (Հախում գետի վրա) պողպատե ֆերմաներով կամրջի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 19-ը՝ ժամը 15.00»,-նշված է հաղորդագրության մեջ։