Ծխախոտ տեղափոխող ադրբեջանական բեռնատարները ավելի քան 20 օր է, ինչ կանգնեցված են Բաթումիի և Թբիլիսիի սահմանային անցակետերում: Վարորդները հայտնում են, որ վրացական բեռնատարներին թույլատրվում է անցնել, իսկ ուշացման պատճառները չեն բացատրվում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բեռնատարները հանձնվել են Ֆինանսական ոստիկանության հսկողությանը, չնայած բեռը տարանցիկ եղանակով պետք էր հասվեր Եվրոպա:

Նշվումն է, որ մաքսային աշխատակիցներն իրենց կոպիտ են պահում և բացատրություններ չեն տալիս: