Բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնության C դիվիզիոնի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Երևանում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ C դիվիզիոնում է ընդգրկված նաեւ Ադրբեջանի թիմը։
Մասնակից հավաքականները՝
Հայաստան
Ալբանիա
Ադրբեջան
Մոլդովա
Սան Մարինո
Մալթա
Ջիբրալթար
Անդորրա
Կոսովո
Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն հետագայում։


