Այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է, չկա։ Այս մասին երեկ ուշ երեկոյան, սոցցանցի իր էջում նման հայտարարություն է արել Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը՝ անտառներում բռնկված հրդեհի մասին։
Համայնքապետարանը հայտնել է, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
ՆԳՆ փրկարար ծառայությունը մինչ այս պահը տեղեկատվություն չի հրապարակել անտառներում բռնկված հրդեհի ծավալների մասին, սակայն համացանցում տարածվող լուսանկարներն ահազանգող են ու մտահոգիչ։
Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր գառնիկ Դանիելյանը ուշ երեկոյան հայտնել էր, որ գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում:


