Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս:

Եվ քանի դեռ մարդիկ չեն սովորել պայքարել ծերացման, հղիության, կրծքով կերակրելու, և գրավիտացիոն օրենքի հետևանքների հետ, պետք է կրծքերի կախվելու դեմ պայքարելու համար փնտրել սեփական միջոցներ:

Կա 7 պարզ և փորձված մեթոդ, որոնք օգնում են խուսափել կախ կրծքեր ունենալուց, ինչպես նաև կրծքին հաղորդել գեղեցիկ ձև, եթե այն արդեն կախվել է: Դրանց շնորհիվ հնարավոր է նախկին գեղեցկությունը վերադարձնել:

Կայուն քաշ

Նրանք, ովքեր չենա ցանկանում դեռ երիտասարդ տարիքում վաստակել կախ կրծքեր, պետք է թողնեն մշտական դիետաները: Դրանք վատ են ազդում ոչ միայն մարդու առողջության, այլ նաև կառուցվածքի, հատկապես` կրծքի ձևի վրա: Եթե ձեր քաշը մեկ ավելանում, մեկ նվազում է, մաշկը ամենուր սկսում է կախվել: Այն պարզապես չի հասցնում հավաքվել, երբ մարդ նիհարում է: Արդյունքում կախվում են փորը, ձեռքերը, կոնքերը, հետույքը , ինչքան էլ որ ցավալի է` նաև կուրծքը:

Հրաժարում ծխախոտից

Ծխելուց ոչ միայն թոքերի քաղծկեղի և այլ հիվանդությունների հավանականությունն է մեծանում, այլև փչանում է մաշկը: Սկսվում է կոլլագենի և էլաստինի արտադրության նվազում, իսկ դրանք այն հիմնական սպիտակուցներին են, որոնք պատասխանատու են մաշկի ձգության համար: Արդյունքում կարելի է ստանալ կախված կրծքեր: Դրանից բացի կրծքի վրա առաջանում են կնճիռներ, այն չորանում է, իսկ գույնը դառնում է դեղնավուն, ինչպես և ողջ մարմնի շակի գույնը:

Ճիշտ հենարան

Կրծքերի կախվածությունից խուսափելու համար դրանք պետք է ապահովել լավ հենարանով: Մարզումների ժամանակ պետք է հրաժարվել սպորտային կրծքկալից: Կանայք, ովքեր ունեն մեծ կրծքեր, կրծքկալ գնելիս պետք է ճիշտ ընտրություն կատարեն, որպեսզի կրծքերը ոչ սեղմվեն, ոչ էլ կախվեն:

Լավ կեցվածք

Ճիշտ կեցվածքը ոչ միայն թույլ է տալիս առավել ինքնավստահ ու գեղեցիկ տեսք ունենալ, դրա օգնությամբ կուրծքն էլ ավելի բարձր և գեղեցիկ տեսք կստանա: Երբ աղջիկների մեջքը թեքված է, այդ դեպքում թեկուզ ամենաբարձր և անթերի կուրծքը կախված և փոքր տեսք է ստանում: Բայց բավական է ուղղել մեջքը, ետ գցել ուսերը և բարձր պահել դունչը՝ ամեն ինչ փոխվում է:

Ինքնամերսում

Մերսումը կարող է հրաշքներ գործել և դրա դրական հատկության մասին գիտեին դեռ դարեր առաջ: Կրծքի մերսումը ոչ միայն բարձրացնում է այն, այլև օգնում է կուրծքը ազատել այնպիսի հեղուկներից, որոնք խանգարում են դրա բարձրացմանը և աճին: Եթե կա հնարավորություն օգտվել զուգընկերոջ օգնությունից, ապա դա միայն կամրացնի հարաբերությունները: Իսկ եթե ոչ, կարելի է կուրծքը մերսել նաև ինքնուրույն: Բավական է տիրապետել ճիշտ տեխնիկային:

Ձեռքերով հրումներ

Ֆիզիկական վարժությունները, հատկապես' ձեռքերով հրումները հիանալի միջոց են մարմնի վերին հատվածի մկանների ամրապնդման համար: Բացի այդ, այն օգնում է բարձրացնել և ձգել կուրծքը: Գետնից հրումները հեշտ վարժություններ չեն: Նրանք, ովքեր երբևէ դրանով չեն զբաղվել, սկզբում կարող են սկսել անել ծնկերի վրա հենված: Աստիճանաբար ավելի ու ավելի հեշտ կլինի:

Ուժային ծանրաբերռնվածություն

Կա կրքերին բարձր և ձիգ մնալուն օգնելու ևս մեկ մեթոդ: Դա կարելի է անել ուժային վարժությունների միջոցով: Կան մի քանի վարժություններ և դրանց համար պահանջվում են տարբեր չափերի հանտելներ՝ կես կիլոգրամից մինչև 2.5 կգ: Դա կախված է կնոջ մարմնի կառուցվածքից և դիմացկունությունից, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածությունից: Վերցնել հանտելները, ձեռքերը իջեցնել, բարձրացնել, տանել կողքեր և շարժել, ինչպես թռչունն է թռչում: Դա կուրծքը ամրացնող բազմաթիվ վարժություններից մեկն է: