Չորեքշաբթի օրը Ջորջիայի գլխավոր դատախազի գրասենյակը միջնորդություն է ներկայացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի դեմ գործը կարճելու մասին՝ փորձելով վիճարկել նահանգում 2020 թվականի ընտրությունների արդյունքները։
«Գործի մանրակրկիտ ուսումնասիրությունից, կիրառելի օրենսդրության և դատական պրակտիկայի ուսումնասիրությունից հետո և նախքան այն երդվյալ ատենակալներին հանձնելը, նահանգը որոշում է կայացրել կարճել գործը՝ արդարադատության շահերին ծառայելու հիմքով», – նշված է Ֆուլտոն շրջանի դատարանում պետական մեղադրողի կողմից ներկայացված փաստաթղթում։
Ջորջիայի գլխավոր դատախազի գրասենյակը գործը հետաքննում էր 2021 թվականի փետրվարից և մեղադրանք էր առաջադրել ամերիկացի առաջնորդին 11 կետով, այդ թվում՝ կեղծիքի և պետական պաշտոնյային պաշտոնեական երդումը խախտելուն դրդելու փորձի, ինչպես նաև խախտելով RICO օրենքը, որը նախատեսված է կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարելու համար։ Մեղադրանքը պնդում էր, որ Թրամփը, որպես հանցավոր կազմակերպության մաս, փորձել է չեղարկել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Թրամփի դատավարությունը Ջորջիայում նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերին, բայց հետագայում անորոշ ժամանակով հետաձգվեց։


