Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում «SHACMAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Բերդի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Բերդի բժշկական կենտրոն»:


Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները ավտոմեքենայի մեջ վարորդին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ ահազանգողը չէր հայտնել, թե Բերդ-Ճամբարակ ճանապարհի որ հատվածում է տեղի ունեցել վթարը, իսկ այդ ճանաարհը մոտ 50 կմ երկարություն ունի:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: