Մոսկվայում մեկնարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։
Զրույցի սկզբում Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունները ներկայում հիմնված են պրագմատիզմի եւ իրենց պատմության մեջ «տեղի ունեցած լավագույնի» վրա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նաեւ արտգործնախարար Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Ուշակովը եւ փոխվարչապետ Նովակը։


