Հոնկոնգի բնակելի համալիրում հրդեհի պատճառը կարող էր լինել բամբուկե շինափայտից կառուցված համալիրում դեն նետված ծխախոտը, հաղորդել է Bild-ը։
Հոնկոնգում տեղի ունեցած ահավոր հրդեհի պատճառի վերաբերյալ առաջին կռահումներն ի հայտ եկան անմիջապես. լուսանկարներում երեւում են շենքերի պատերի մոտ այրվող մի քանի բամբուկե շինարարական կառույցներ, որոնցից ընկնում են այրվող առարկաներ։ Հարց է առաջանում. արդյո՞ք Հոնկոնգում կառույցների համար հաճախ օգտագործվող բամբուկընարագացրել է աղետը։
Կիկո Ման ապրում է Կանադայում, բայց նա բնակարան ունի Wang Fuk Court բնակելի համալիրում։ Նրա խոսքով՝ նորոգման աշխատանքների ընթացքում իր բնակարանի պատուհանները մեկ տարուց ավելի փակվել են պոլիստիրոլային փրփուրով, ինչը, իշխանությունների կարծիքով, եւս արագացրել է հրդեհի տարածումը։ Կիկոն նշել է, որ երբեմն պատուհանների մոտ ծխախոտի մնացորդներ է գտել, եւ կարծում է, որ դրանք այնտեղ են նետել շինարարները. «Մարդիկ անընդհատ հարցնում էին, թե ինչ կլինի, եթե հրդեհ բռնկվի։ Բոլորը շատ անհանգստացած էին»,- նշել է նա։
Սակայն հսկայական բնակելի համալիրի խնդիրների ցանկը շատ ավելի երկար է։ Նորոգման ընթացքում որոշ հրդեհային ազդանշաններ անջատվել են, քանի որ շինարարները պարբերաբար օգտագործում էին հրդեհային անցուղիները շենք մտնելու եւ դուրս գալու համար։


