Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ը պետական ​​այցով կայցելի Հնդկաստան, տեղեկացրել է Կրեմլը։

Այցը նշանակալից է եւ հնարավորություն է տալիս համապարփակ քննարկել ռուս-հնդկական հարաբերությունների ողջ օրակարգը՝ հատուկ, արտոնյալ ռազմավարական գործընկերությունը քաղաքական, առեւտրային, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ մարդասիրական ոլորտներում, ինչպես նաեւ անդրադառնալ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերին։ Այս հարցերը կլինեն Նարենդրա Մոդիի գլխավորած հնդկական պատվիրակության հետ բանակցությունների կիզակետում։


Ռուսաստանի նախագահը նաեւ առանձին հանդիպում կունենա Հնդկաստանի նախագահ Դրոոււպադհի Մուրմուի հետ։


Բանակցությունների արդյունքների հիման վրա նախատեսվում է համատեղ հայտարարության ընդունում եւ երկկողմ միջգերատեսչական եւ առեւտրային մի շարք փաստաթղթերի ստորագրում։