Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը Financial Times պարբերականի հարցազրույցում հայտնել է, որ թշնամանք չի պահում պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկու դեմ, որն իրեն պաշտոնազրկել է։
Երմակի խոսքով՝ Զելենսկին եղել է իր ընկերը մինչեւ իր պաշտոնն ստանձնելը եւ այդպիսին կմնա դրանից հետո։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը նաեւ պատմել է իր ներդրման մասին խաղաղույթան պլանի մշակման գործում, որն սկզբում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից կազմվել էր հօգուտ Մոսկվայի։
Երմակի խոսքով՝ հենց իր շնորհիվ է ուկրաինական կողմը կարողացել հասնել այն բանին, որ 28 կետից բաղկացած փաստաթուղթն «այլեւս գոյություն չունի»։
Նա նշել է, որ մնացել է պայմանավորվել մի քանի բարդ կետերի շուրջ։
Այնուամենայնիվ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի կարծիքով, Զելենսկին հավանություն չի տա եւ չի ստորագրի Ուկրաինայի շահերին հակասող որեւէ բան։


