Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, երկուշաբթի կմեկնեն Մոսկվա՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, հաղորդում են Wall Street Journal-ը և AFP-ն՝ հղում անելով ամերիկացի դիվանագետներին։
Նրանց խոսքով՝ նախատեսված է, որ Ուիթքոֆը երեքշաբթի կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս շաբաթ Կիևում սպասվում է նաև Թրամփի հատուկ դեսպանորդ Դեն Դրիսկոլի այցը։


