Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի եզրային հարձակվող Դեզիրե Դուեն արժանացել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի Golden Boy մրցանակին։


Իտալական Tuttosport պարբերականի ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Թուրինում։ Դեզիրե Դուեն ստացել է մրցանակը։


Անցած մրցաշրջանում Դուեն մասնակցել է 61 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։