Իսրայելը դեռևս հնարավոր է համարում Սիրիայի հետ համաձայնագրի կնքումը, սակայն պնդում է, որ Դամասկոսը ապառազմականացնի հարավային սահմանային տարածքները, ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի։

«Մենք ակնկալում ենք, որ Սիրիան, իհարկե, կստեղծի ապառազմականացված բուֆերային գոտի Դամասկոսից մինչև գոյություն ունեցող Գոլանի բուֆերային գոտու տարածքը, ներառյալ, իհարկե, Հերմոն լեռան և դրա գագաթի մատույցները»,-ասել է վարչապետը՝ ըստ իր գրասենյակի հաղորդագրության։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելին անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է վերահսկողություն սահմանային մի շարք տարածքների նկատմամբ, որտեղ սիրիական բանակը դիրքեր ուներ մինչև Դամասկոսում 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունը։

«Մենք պահպանում ենք այս տարածքները՝ Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, և սա մեր պարտականությունն է։ Բարի կամքով և այս սկզբունքների ըմբռնմամբ կարելի է համաձայնության գալ նաև սիրիացիների հետ, բայց մենք ամեն դեպքում կպահպանենք մեր սկզբունքները», -նշել է նա։

Նեթանյահուն այս հայտարարությունն արել է Թել Ավիվի արվարձաններից մեկում գտնվող հիվանդանոց այցելության ժամանակ, որտեղ այցելել է Սիրիայի տարածքում վերջերս իրականացված ռմբակոծության ժամանակ վիրավորված իսրայելցի զինվորներին։