ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այլևս ֆինանսապես ներգրավված չէ Ուկրաինայի ճգնաժամում։
«Ինչպես գիտեք, մենք խնդիր ունենք պատերազմի հետ կապված, որը մեր մարդիկ հիմա փորձում են լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Մենք այլևս ֆինանսապես ներգրավված չենք այդ պատերազմում», – ասել է նա կաբինետի նիստի ժամանակ։
«Բայդենը 350 միլիարդ դոլարը բաժանեց ինչպես քաղցրավենիք։ Դա հսկայական գումար է, որի մեծ մասը կանխիկ է, իսկ զգալի մասը՝ սարքավորումներ։ Ես ոչինչ չեմ բաժանում։ Մենք սարքավորումներ ենք վաճառում ՆԱՏՕ-ին։ Եվրոպական երկրները մեզ վճարում են սարքավորումների արժեքի 100%-ը, ապա դրանք փոխանցում են Ուկրաինային կամ անում են դրանցով այն, ինչ ուզում են։ Բայց մենք փորձում ենք լուծել այս իրավիճակը։ Ես լուծել եմ ութ պատերազմ։ Սա կլինի իններորդը, և մեր մարդիկ հիմա Ռուսաստանում է՝ տեսնելու, թե կարո՞ղ ենք լուծել այս իրավիճակը», – հավելել է Թրամփը։


