Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի միջև Կրեմլում բանակցություններն ավարտվել են, հաղորդում է «Կոմերսանտը»։

Հանդիպումը տևել է գրեթե հինգ ժամ։


Լրագրողներին հրավիրել են զրուցելու Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, ով նույնպես մասնակցել է քննարկմանը։ Կողմերը քննարկել են Վաշինգտոնի և Կիևի միջև խորհրդակցություններից հետո մշակված ամերիկյան խաղաղության ծրագիրը։


Սա Վիտկոֆի վեցերորդ այցն է Մոսկվա Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնը ստանձնելուց ի վեր։


Բանակցություններին մասնակցած Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպումն անվանել է «արդյունավետ»։