Հայտնի է 2025թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եզրափակիչ ցուցակը՝ Globe Soccer Awards-ի վարկածով։


Մրցանակին հավակնում են Ուսման Դեմբելեն, Դեզիրե Դուեն, Աշրաֆ Հակիմին, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը, Վիտինյան (բոլորը՝ ՊՍԺ), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ռոբերտ Լեւանդովսկին, Ռաֆինյա Դիասը, Լամին Յամալը, Պեդրին (բոլորը՝ «Բարսելոնա») եւ Քոուլ Փալմերը («Չելսի»)։

Անցած տարի այս մրցանակին արժանացել էր «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը կանցկացվի դեկտեմբերի 28-ին Դուբայում։