Գյումրիու Սուրբ Աստվածածին՝ «Յոթ Վերք» եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հերթական ցուցադրական պատարագը վերածվեց քաղաքական ապտակի։ Պետք է ստացվեր կառավարելի պատարագ, բայց խումբ-խումբ մարդիկ մոտեցան, կշտամբեցին թե՛ նրան, թե՛ իր թիմակիցներին․ սա արդեն ոչ թե մամուլի վերնագիր էր, այլ՝ ուղիղ արձագանք ժողովրդի կողմից։

Փաշինյանը եկեղեցի էր մտել բառի բուն իմաստով «բռնազավթված» ձևաչափով՝ Երևանից իր հետ բերելով ամենաօդիոզ հոգևորականներից մեկին՝ Նավասարդ Կճոյանին, որպես շրջիկ պատարագավար։ Սակայն հենց եկեղեցու ներսում կանայք երգեցին ու բարձր հնչեցրեցին Գարեգին Բ-ի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները՝ ցույց տալով, թե ում են ընդունում որպես իրական հոգևոր առաջնորդ և ում կողքին են կանգնած այս ճնշումների շրջանում։