ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է՝ ինչու է առաջարկում, որ ՀԱԵ եկեղեցիներում սուրբ և անմահ պատարագից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը:
Տեսանյութը վարչապետը վերնագրել է «Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը»:
Ըստ վարչապետի պետք է նաև քննարկման առարկա դառնա ՀՀ տարածքում՝ եկեղեցիներում, մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին սոցցանցի իր էջում գրել էր. «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10:55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- առաջարկել է վարչապետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։


