Թերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում Մարտիկ Հովհաննիսյանը պարտքի շուրջ վիճաբանել է նշված գյուղի բնակիչ Ն.Խաչատրյանի հետ: Այդ ընթացքում իր մոտ եղած բենզինը լցրել է կնոջ վրա՝ հայտարարելով, որ նրան կվառի ու կսպանի:

Թղթակցի հետ զրույցում գյուղացիները պատմել են, որ իրենց հաջողվել է հանդարտեցնել Մ.Հովհաննիսյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Վարդենիսի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով: Մ.Հովհաննիսյանը ձերբակալված է, կատարվում է քննություն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 05.10.13թ. համարում: