Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան 6-րդ տուրի առաջին օրվա հանդիպումները։

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջին րոպեներին 11-մետրանոցից խփեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 83-րդ րոպեին։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց գերմանական «Այնտրախտի» հետ եւ 2:1 հաշվով կամային հաղթանակի հասավ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի դուբլի շնորհիվ։ Նա 3 րոպեում խփեց 2 գոլը։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

Դեկտեմբերի 9

«Բարսելոնա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2:1 (տեսանյութ)

Ժյուլ Կունդե, 50, 53 - Անսգար Կնաուֆ, 21

«Ինտեր» - «Լիվերպուլ»՝ 0:1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 88, 11մ

«Ատալանտա» - «Չելսի»՝ 2:1

Ջանլուկա Սկամակա, 55, Շառլ դե Կետելարե, 83 - Ժոաո Պեդրո, 25

«Մոնակո» - «Գալաթասարայ»՝ 1:0

Ֆոլարին Բալոգուն, 68

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:3

Գուս Տիլ, 10, Ռիկարդո Պեպի, 85 - Խուլիան Ալվարես, 37, Դավիդ Գանցկո, 52, Ալեքսանդր Սյորլոտ, 56

«Ռոյալ Յունիոն» - «Մարսել»՝ 2:3

Անան Հալաիլի, 5, 71 - Իգոր Պայշաո, 15, Մեյսոն Գրինվուդ, 41, 58

«Տոտենհեմ» - «Սլավիա»՝ 3:0

Դավիդ Զիմա, 26, ինքնագոլ, Մոհամեդ Կուդուս, 50, 11մ, Խավի Սիմոնս, 79, 11մ

«Բավարիա» - «Սպորտինգ»՝ 3:1 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 65, Լենարտ Կառլ, 69, Ժոնատան Տա, 77 - Յոզուա Կիմիխ, 54, ինքնագոլ

«Կայրաթ» - «Օլիմպիակոս»՝ 0:1

Ժելսոն Մարտինշ, 73