ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողներին հայտնեց, որ ծանոթացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստանի Եվրամիության ռազմավարական օրակարգի հռչակագրի հետ կապված։


«Եւ տեսեք, ես ինչ իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է «Արեւմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է․ «Վայ, գրած է Ղարաբաղյան հայեր» և այլն, և այլն, և այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում, ներողություն, 2025 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում, ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ։ Որովհետև այդ թեմաներով ինչքանով իրենք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որովհետև ես արդեն ասել եմ բաց, հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետև ասում են․ «Բա պիտի վերադառնանք»։ Ես ասել եմ, դա իրատեսական չի», - ասաց Փաշինյանը։

Նա նաեւ հիշեցրեց Ազգային ժողովում պետական պարտքի վերաբերյալ իր ելույթի մասին։

«Ես այն օրը Ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, երկու ուղղություն կա պետական պարտքի ավելացման, մեկը զինտեխնիկա, սպառազինության և տեխնիկայի գնումը, պաշտպանական կապիտալ ծախսերը, երկրորդը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր ժողովրդի կարիքները, որովհետև երկուսն էլ մեզ համար մեծ ու միանգամից անհրաժեշտ ծախսեր, մենք այդքան ծախսը անում ենք, որ մարդիկ մնան մնան Հայաստանում, որովհետև եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը։

Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, եւ սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են որ Ադրբեջանը օգտագործում է անընդհատ Արևմտյան Ադրբեջան, ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն, հիմա պետք է հասկանալ, որը որի պատճառն է, որը պատճառ է և որը հետևանք է։ Բայց ես ասում եմ․ ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի։ Ես ասում եմ․ եկեք նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանել նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որեւէ կոնֆլիկտային իրավիճակ», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա շեշտեց, որ Հայաստանում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան»։

«Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան», և այո, ընդունում եմ նա նաեւ, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք։ Սա է իմ պատկերացրած ճանապարհը», - նշեց Փաշինյանը։