Սանկտ Պետերբուրգի Պրավոբերեժնի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, հաղորդում է «Фонтанка»-ն։
Նախնական տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի Պրավոբերեժնի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ «Фонтанка»-ն հաղորդում է, որ տուժածները 52-ամյա կին և տղամարդ են, որոնք ցատկել են երկրորդ հարկից՝ հրդեհից խուսափելու համար։ Նրանց կյանքին ներկայում վտանգ չի սպառնում։
Կինը թունավորվել է շմոլ գազով։ Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։
19:00-ի դրությամբ հրդեհն, ըստ Սանկտ Պետերբուրգի արտակարգ իրավիճակների նախարարության, տարածվել է մինչև 1500 քառակուսի մետր։ Դեպքի վայրում աշխատում են իննսունվեց փրկարարներ և 26 միավոր տեխնիկա։
Պրավոբերեժնի շուկայում հրդեհը տեղի է ունեցել 17:00-ի սահմաններում։ Սկզբում հրդեհը տարածվել էր Դիբենկո փողոցի երկհարկանի շենքի ընդամենը 50 քառակուսի մետր տարածքում։ Այնուհետև բոցերը սկսել են տարածվել։
Շուկայի աշխատակիցները «Фонтанка»-ին պատմել են, որ հրդեհը բռնկվել է վայրկյանների ընթացքում։ Ադմինիստրատորները շենքից տարհանել են մարդկանց։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հրդեհի վայրում պայթյունների նմանվող ձայներ են լսվել։


