Իրանի և Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաները երկկողմ համագործակցության մասին յոթ փաստաթուղթ են ստորագրել և փոխանակել Աստանայում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցի ընթացքում, որն ուղղված է տարբեր առանցքային ոլորտներում կապերի ընդլայնմանը, հաղորդում Է Mehr-ը:
Այս համաձայնագրերը ընդգրկում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտ, տարանցիկ փոխադրում և լոգիստիկա, մշակութային փոխանակումներ, իրավական համագործակցություն, առողջապահություն, դիվանագիտական հարաբերություններ և լրատվամիջոցների հետ համագործակցություն։
Բացի այդ, Իրանի և Ղազախստանի նախագահները երկու երկրների միջև համատեղ հայտարարություն են ստորագրել։


