Ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը հետեւում ու դրանից հաճույք են ստանում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով եկեղեցու և եկեղեցականների դեմ իշխանությունների արշավին։
«Այո, միասնական պայքար մղելու այդ խնդիրը կամ, բայց ցավոք սրտի դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզում եք, որ ես ուրիշների նման ընդդիմադիրներին քննադատե՞մ։
Ես հենց այստեղ հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների։ Մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված գործողություն չենք անելու»,–ասաց նա։


