Տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը կպատասխանի այս հարցին։ Անկախ նրանից՝ ընտրությունների, թե հանրաքվեի միջոցով, ուկրաինացի ժողովուրդը պետք է դիրքորոշում արտահայտի։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այս պահին, կարծում եմ, շատ բան կախված է մեր զորքերից՝ ինչ կարող են անել ուկրաինացի զինվորականները, որտեղ կարող են դիրքավորվել և որտեղ կարող են ոչնչացնել օկուպանտին։ Սա կազդի բանակցութունների վրա»,-ասել է Ուկրաինայի նախագահը։


