Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով արձագանքել է Freestyle Chess Grand Slam Final-ի տիտղոսը նվաճելու։


«Շատ ուրախ եմ եւ շատ հպարտ, որ նվաճեցի Freestyle Chess Grand Slam Final-ի տիտղոսը Հարավային Աֆրիկայում։ Ամբողջ տարին հրաշալի էր, եւ իմ ընտանիքն ու երկրպագուներն հրաշալի էին աջակցում ինձ։ Շնորհակալ եմ բոլորին իմ նկատմամբ հավատ ունենալու համար»,- գրել է Արոնյանը։

Եզրափակիչում հայ գրոսմայստերը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։