ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 52-րդ նիստին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահը:
Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 26 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին։
Ընդունվել են նաև որոշումներ առանց բացթողումը հավաստող փաստաթղթերի ապրանքների մաքսային տարածքում գտնվելու, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգման, ինչպես նաև ռիսկերի միասնական արժեքային ցուցիչներին և դրանց կիրառմամբ ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի արդյունքներին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:


