ԵՄ-ն որոշել է անորոշ ժամանակով սառեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները՝ մոտ 210 միլիարդ եվրո, որպեսզի դրանք չվերադարձվեն Մոսկվային մինչև Ուկրաինային փոխհատուցոքւմը վճարվի։ Այս քայլը ընդունվել է 122-րդ դրույթի հիման վրա, որը թույլ է տալիս որոշումներ կայացնել տնտեսական արտակարգ իրավիճակներում՝ շրջանցելով միաձայնությունը։
Քայլը նպատակ ունի կանխել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը կամ այլ ուժեր փորձեն օգտագործել այս ակտիվները իրենց պայմանավորվածություններում։
Բելգիան իր դժգոհություններն ունի և պահանջում է երեք պայման՝ ռիսկերի ընդհանուր բաշխում, Euroclear-ի ֆինանսական պաշտպանություն և բեռի համաչափ կիսում բոլոր երկրների միջև։ Եթե պայմանները չկատարվեն, Բելգիան սպառում է իրավական բողոք ներկայացնել։
ԵՄ-ն փորձում է այս հարցը լուծել մինչև դեկտեմբերի 18-ի գագաթնաժողովը, երբ պետք է որոշվի նաև Ուկրաինայի ֆինանսավորման ընդհանուր փաթեթը։


