«Մանչեսթեր Սիթին» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ 3 եւ ավելի գոլով 150-րդ հաղթանակն է տարել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում - «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ հաղթանակի հասավ 3:0 հաշվով:
Գվարդիոլան ամենաարագը հասավ 3 եւ ավելին գոլով 150-րդ հաղթանակի:
Նախորդ ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն էր, որը 3 եւ ավելին գոլով 149 հաղթանակի Պրեմիեր լիգայում հասել էր 522 խաղում:
«Մանչեսթեր Սիթին» 34 միավորով պահպանում է 2-րդ տեղը է եւ ընդամենը երկու միավորով է հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալից»:


