Շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը, ով այժմ Վլադիմիր Պուտինի ընդդիմադիր գործիչներից մեկն է, հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցը, որի համաձայն նրա իրավունքները խախտվել են Մոսկվայում 2007 թվականի ցույցերի ժամանակ իր ձերբակալությամբ:

Սթրասբուրգի դատարանի վճռով Ռուսաստանի կառավարությունը պարտավորվել է Կասպարովին և վերոնշյալ ցույցերի ժամանակ ձերբակալված ևս երկու ռուսի տրամադրել յուրաքանչյուրին 13.600 դոլար և ավելի քիչ գումար տրամադրել հինգ այլ հայցվորների: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում կատարելով համացանցի միջոցով ուղարկված այսօրվա հայտարարության մեջ: Վճիռը հնարավոր է բողոքարկվի:

Ինչպես նշված է դատավճռի մեջ Ռուսաստանի մայրաքաղաքում ութ մարդու ձերբակալությունը արտոնված ցույցերի ժամանակ անհամաչափ է հասարակական կարգի պահպանման նպատակին և նրանց իրավունքներն ավելի են խախտվել, երբ նրանք դատապարտվել և տուգանվել են՝ ցույցի կանոնները խախտելու համար:
Պուտինը ԱՄՆ-ի և Եվրոպական պետությունների աճող քննադատության տակ հայտնվեց ընդդիմությանը և հասարակական կազմակերպություններին ճնշելու համար սկսած իր նախագահական շրջանի երկարաձգելուց հետո: 50 ամյա Կասպարովը այս տարի լքել է Ռուսաստանը` նշելով, որ նա վախում է, որ իրեն չեն թույլատրի ազատ շրջագայել եթե շարունակի մնալ երկրում:
Պուտինի մեկ այլ նշանավոր քննադատ Ալեքսեյ Նավալնին բողոքարկել է հինգ տարվա ազատազրկման վճիռը, որի համաձայն նա մեղադրվում է պետական կազմակերպությունում խարդախություն գործելու մեջ: Նա մերժում է յուրաքանչյուր մեղադրանք և նշում է, որ դրանց թիկունքում 2011 թվականին Պուտինի դեմ ցույցերի կազմակերպելն է:
Ռուսաստանը մեղադրանք է ներկայացրել 12 մարդու 2012 թվականի մայիսի վեցին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում ցույցերին մասնակցելու համար: Amnesty International-ը հայտարարել է, որ նրանցից երեքը ձերբակալվել են հավաքվելու և ազատ արտահայտվելու իրենց սահմանադրական իրավունքը արտահայտելու պատճառով:
«Շատ նման է, որ Բոլոտնայա դեպքում մնացած մարդիկ նույնպես մեղադրվում են նույն բանի մեջ, չնայած նրանց գործողությունները այժմ գտնվում են դատարանների հետաքննության ներքո»,- նշել է մարդու իրավունքների պաշտպան խումբը: