Նյու Յորքի խոշոր օդանավակայաններում առատ ձյան և մերկասառույցի պատճառով հայտարարվել է թռիչքների դադարեցում, հայտնում է Daily Mail-ը։

Ջոն Քենեդիի անվան և Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայաններում տրանսպորտային քաոս է սկսվել, քանի որ բոլոր մեկնող չվերթները ժամանակավորապես կանգնած են մնացել ելքերի մոտ։


Եղանակային պայմաններով պայմանավորված՝ Լագուարդիա և Քենեդի օդանավակայաններում սահմանափակումները սկսվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում։

Ըստ Դաշնային ավիացիոն վարչության (FAA), արգելքի պատճառով հետաձգվել է Քենեդի օդանավակայան ժամանող ավելի քան 1000 չվերթ։

FOX5-ը հայտնում է, որ սահմանափակման հայտարարումից ի վեր Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանում հետաձգվել է ավելի քան 700 չվերթ։

Եղանակային ծանր պայմանները, այդ թվում՝ ձյունն ու մերկասառույցը, հանգեցրել են այդ խոշոր օդանավակայաններում թռիչքների դադարեցմանն ու ուշացումներին։