ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է, որ վստահ չէ՝ հանրապետականները կպահպանեն արդյոք վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններից հետո, քանի որ նրա որոշ տնտեսական միջոցառումներ դեռևս ամբողջությամբ ուժի մեջ չեն մտել։
«Ես չեմ կարող ձեզ ասել։ Ես չգիտեմ, թե երբ կգան այդ բոլոր գումարները», — պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք հանրապետականները կկորցնեն պալատը նոյեմբերին։
Ըտ Թրամփի, իր տնտեսական քաղաքականությունը, ներառյալ լայնածավալ մաքսատուրքերի ներդրումը ներմուծման վրա, ստեղծում է աշխատատեղեր, խթանում է ֆոնդային շուկան և ավելի շատ ներդրումներ է բերում ԱՄՆ։ «Կարծում եմ, երբ խոսենք ընտրությունների մասին, որոնք դեռ մի քանի ամիս հետո են, մեր գները լավ վիճակում կլինեն», — հավելել է նախագահը։
Անցած ամիս Թրամփը չեղարկել էր ավելի քան 200 սննդամթերքի մաքսատուրք՝ ամերիկացի սպառողների աճող մտահոգության պատճառով, որոնք կապված էին մթերքների բարձր արժեքի հետ։
Reuters/Ipsos-ի նոր հարցման համաձայն, Թրամփի ընդհանուր վարկանիշը բարձրացել է մինչև 41%, սակայն նրա գործունեության գնահատականը կյանքի արժեքի հարցում կազմել է ընդամենը 31%։
Դեմոկրատները մի շարք հաղթանակներ են տարել նահանգային և տեղական ընտրություններում Վիրջինիայում, Նյու Ջերսիում և Նյու Յորքում, որտեղ հիմնական թեման ընտրողների՝ հասանելիության աճող մտահոգությունն էր, այդ թվում՝ սննդամթերքի բարձր գների վերաբերյալ։
Պաշտոնյաները հայտարարել են, որ նոր տարում Թրամփը կմեկնի ճանապարհորդության՝ աջակցելու Հանրապետական կուսակցության թեկնածուներին և ընդգծելու իր տնտեսական քաղաքականության հաջողությունները։ Թրամփը նշել է, որ հարկերի և օտարերկրյա ապրանքների մաքսատուրքերի նվազեցումը ավելի շատ գումար կբերի ամերիկյան ընտանիքների գրպանները։


