Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային դատապարտել է կիրակի օրը Ավստրալիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։
«Մենք դատապարտում ենք Սիդնեյում (Ավստրալիա) տեղի ունեցած դաժան հարձակումը։ Ահաբեկչությունը և մարդկանց սպանությունները, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, մերժվում և դատապարտվում են», — գրել է Բաղային X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Սիդնեյի Բոնդի լողափում երկու զինված անձանց կողմից հրաձգության հետևանքով զոհվել է 12 մարդ։
Մոտ 30 մարդ ստացել է վնասվածքներ։ Զոհվածների և վիրավորների թվում կան նաև երեխաներ։ Ըստ լրատվամիջոցների, հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մոտ 100 մարդ հավաքվել էր լողափում՝ նշելու հրեական Հանուկայի տոնը։


