Մարոկկոյի արևմտյան Սաֆի նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, հաղորդում է MEDI1TV-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր 14 մահվան և 32 վիրավորի մասին: Կիրակի օրը Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սաֆի շրջանը տուժել է ուժեղ անձրևներից և ամպրոպներից, որոնք հետագայում հանգեցրել են ջրհեղեղների:


«Սաֆի շրջանի տեղական իշխանությունները հայտնել են, որ կիրակի օրը տարածաշրջանում տեղացած անձրևների և ամպրոպների, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 21-ի», - հաղորդել է հեռուստաալիքը։

 

Մարոկկոյի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համանուն նահանգի մայրաքաղաք Սաֆի քաղաքում մոտ 70 տուն և խանութ է ջրհեղեղի ենթարկվել, տասը մեքենա քշվել է, իսկ ճանապարհները վնասվել են։