Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցամարտի երեկոյում 26-ամյա Անահիտ Արոյանը նվաճել է WBA Intercontinental տիտղոսը եւ պաշտպանել WBC Continental չեմպիոնական գոտին։
Հայ մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Ֆիլիպինները ներկայացնող Մարիա Տերեսա Պինիլին (7-3):
Արոյանը կարիերայում ունեցել է 16 հաղթանակ, կրել 4 պարտություն։
Հիշեցնենք, որ Անահիտ Արոյանը WBC Continental չեմպիոնական գոտին նվաճել էր 2025 թ. սեպտեմբերի 21-ին Դուբայում, որտեղ հաղթել էր Տանզանիայի ներկայացուցիչ Ստումա Պաոլոյին։



