Հոգևոր թեմաներով վաղուց արդեն Հայաստանի սովորական եկեղեցիներում քարոզ չկա, մինչդեռ պատարագի կարգի մեջ անպայման պատարագի մի հատվածում պատարագող քահանան պետք է քարոզով հանդես գա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյնը՝ Facebook–ի իր էջում տեղադրված տեսանյութում։
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքական տեքստերը գրում են, ուղարկում, ասում՝ կարդա։ Դարձրել են քաղաքական կուսակցություն, ինչը բացարձակապես անընդունելի և անթույլատրելի է։
Այն օրվա դրվագը, ես չգիտեի, ինձ բերեցին, ցույց տվեցին, որ եկեղեցու գործող ղեկավարը օդանավակայանում դուրս է գալիս, ասում է՝ բա ու՞ր է ժողովուրդը, իսկ ժողովուրդ չկա։ Չկա ժողովուրդ, որովհետև ինքը ժողովրդի համար չի եղել, ժողովուրդն էլ իր համար չկա, որովհետև ինքը ժողովրդին եկեղեցուց վանել է»։


