Մենք շատ լավ զրույց ունեցանք եվրոպացի առաջնորդների հետ Ուկրաինայում պատերազմի մասին: Ամեն ինչից դատելով, գործերը լավ են ընթանում, բայց մենք դրա մասին արդեն երկար ժամանակ է՝ խոսում ենք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Կարծում եմ՝ մենք հիմա ավելի մոտ ենք միմյանց, քան երբևէ:


Ռուսաստանը ցանկանում է վերջ դնել դրան, խնդիրն այն է, որ նրանք կցանկանան դա, իսկ հետո հանկարծ չեն անի: Եվ Ուկրաինան էլ կցանկանա, իսկ հետո հանկարծ չի անի»,- նշել է Թրամփը: