Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «Syria TV»-ն։


Նշվում է, որ բնակավայրի ծայրամասը հրետակոծվել է իսրայելական ուժերի կողմից։

Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյթ Ջանն բնակավայրին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել է առնվազն 13 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, և վիրավորվել է 25-ը։