Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 
Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

 
Երևան քաղաքի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 13.5°C (1981թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 20.2°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -0.9°C