Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի FIFA The Best մրցանակաբաշխությունում։


Մրցանակին հավակնում էին նաեւ Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Միկել Արտետան («Արսենալ»), Առնե Սլոտը («Լիվերպուլ»), Ռոբերտո Մարտինեսը (Պորտուգալիայի հավաքական) եւ Պավիեր Ագիրեն (Մեքսիկայի հավաքական)։