Դոհայում ընթացող The Best FIFA Football Awards 2025 մրցանակաբաշխությունում Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, FIFA-ի վարկածով։

Լավագույն ֆուտբոլիստի կոչման մրցանակին հավակնում էին նաեւ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Հարի Քեյն («Բավարիա»), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Քոուլ Փալմեր («Չելսի»), Պեդրի («Բարսելոնա»), Ռաֆինյա Դիաս («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Վիտինյա (ՊՍԺ), Լամին Յամալ («Բարսելոնա»):


2024 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։