Կանայք, ովքեր օրական մեկ ժամ քայլում են, պակասեցնում են հետագա կյանքում կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս եզրակացության են եկել Ամերիկյան քաղցկեղի միության գիտնականները:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը զբոսնելը կարող է կտրուկ կերպով նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը 50-ից բարձր կանանց մոտ,երբ նրանք ամենահաճախ գտնվում են այդ վտանգի տակ:
Օրվա մեջ 60 րոպե այսպես կոչեցյալ չափավոր ակտիվությունը 14%-ով կրճատում է քաղցկեղի առաջացման վտանգը:
Իսկ կանայք, ովքեր ավելի եռանդուն ակտիվություն են ցուցաբերում, քաղցկեղի առաջացման վտանգից պաշտպանվելը կրկնապատում են` այն հասցնելով մեկ քառորդի:
Նախորդ հետազոտություններում ցուցադրվել է վարժությունների օգուտը, սակայն գիտնականները նշում են, որ առաջին անգամն է, որ ուսումնասիրվել է հատկապես քայլելը:
Քայլելը օգնում է պայքարել գիրության դեմ, որը կարող է ներկայացնել քաղցկեղ առաջացնող հորմոններ ինչպիսիք են էստրոգեն և ինսուլին հորմոնները: